Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են «Mercedes-Benz»-ն ու «Nissan»-ը․ 3 հոգի հոսպիտալացվել է

Blog Image

Հոկտեմբերի 2-ին, ժամը 20։07-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ճլի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա կա տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ 

«Nissan» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ վթարված ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Send