ՀՀ ԱԽ քարտուղարն այսօր ընդունել է «Հայաստանի ընկերների ցանց»-ի պատվիրակությանը:
Պատվիրակության անդամների Հայաստան այցի նպատակներից է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ծանոթանալը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում՝ շեշտելով, որ այն կարող է զգալի տնտեսական հնարավորություններ բացել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Այցից հետո պատվիրակության անդամները հանդես կգան համատեղ զեկույցով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր հիմնական ուղղությունները: