Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ MediaHub TV

Կառուցապատման միջավայրը կարգավորող օրենսդրության ներդրումն օրվա հրամայական է. Վահե Պետրոսյան

 Ի՞նչ խնդիրներ և ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանի կառուցապատման շուկան։ Ինչպե՞ս են կառուցապատման ոլորտում գործող ընկերությունները զարգացնում իրենց նախագծերը և ի՞նչ կարող է անել պետությունը՝ ոլորտն էլ ավելի մրցունակ ու միջազգային ներդրողների համար գրավիչ դարձնելու համար։ Հարցերի նման շրջանակ է քննարկվել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի կողմից նախաձեռնած «Կառուցապատման մարտահրավերները և զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովի ընթացքում։ 
 
Միջոցառմանը ողջունի խոսքով հանդես եկան Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ով իր ելույթում ներկայացրեց կազմակերպության անցած ուղին, վերջին տարիներին իրականացված նախաձեռնություններն ու դրանց արդյունքները՝ կարևորելով պետություն-մասնավոր երկխոսության արդյունավետությունը։ Համաժողովը հյուրընկալել էր «Այգի» բիզնես կենտրոնը, որի համահիմնադիր և Ասոցիացիայի խորհրդի անդամ Հարություն Պետրոսյանն իր խոսքում նշեց նման քննարկումների կարևորությունն ու անհրաժեշտությունը։ 
 
«Այգի» բիզնես կենտրոնի մյուս համահիմնադիր և Ասոցիացիայի խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը հանդես եկավ բանախոսությամբ և անդրադարձավ կառուցապատման ոլորտում առկա մի շարք կոնցեպտուալ հարցերի՝ առաջարկելով նաև շուկայի զարգացման ծրագրերի մեծ փաթեթ։  
 
Հայաստանում կառուցապատման շուկայի զարգացաման հեռանկարը հասկանալու համար Վահե Պետրոսյանը ներկաներին պատմական ամփոփ էքսկուրս առաջարկեց՝ ամփոփ ներկայացնելով ոլորտի՝ վերջին տասնամյակների զարգացումները՝ սկսած խորհրդային շրջանի քաղաքաշինական ծրագրերից, մինչ անցում ազատ շուկա, երբ կառուցապատման ոլորտում վերացավ պետության մենաշնորհն ու ի հայտ եկան կառուցապատողները։  
 
«Պետական մենաշնորհից մտանք չկարգավորվող կամ թերկարգավորվող կառուցապատման միջավայր։ Կապիտալիզմին բնորոշ բնական երևույթներն էլ իրենց սպասել չտվեցին։ Սկսվեցին տարբեր տեսակի քաղաքաշինական ծրագրեր, որոնց հետևանքով բազմաթիվ տուժող բնակիչներ հայտնվեցին։ Անշուշտ, քաղաքաշինական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը տարեցտարի կատարելագործվում էր և մինչև այսօր էլ դա այդպես է, սակայն հիմնական կարգավորող օրենսդրության բացակայությունը իրեն զգացնել է տալիս անգամ մեր օրերում», - ասաց բանախոսը։ 
 
Իր խոսքում Վահե Պետրոոսյանն ասաց, որ օրվա հրամայական պահանջ է հայաստանյան շուկայում կառուցապատման միջավայրը կարգավորող օրենսդրության ներդրումը։ Ըստ բանախոսի՝ խիստ անհրաժեշտ են կառուցապատման գործունեության կարգավորման մայր օրենքի ընդունումը, կառուցապատողների սնանկության առանձնահատկությունների սահմանումը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի մասին օրենսդրության արդիականացումը և համապատասխանեցումը մերօրյա պահանջներին։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում.

Send