Մոսկվայի հայկական եկեղեցում տեղի է ունենում ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը։ Մարգարիտա Սիմոնյանը ուրբաթ օրը հայտարարել է ամուսնու մահվան մասին։
Տասնյակ մարդիկ հավաքվել են եկեղեցու առջևի հրապարակում։ Նրանց թվում են՝ Յուրի Ստոյանովը, Դենիս Պուշիլինը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Ֆյոդոր Դոբրոնրավովը՝ որդու հետ, Եվգենի Պետորսյանը, Դմիտրի Կիսելյովը, Կոնստանտին Էրնստը, Լարիսա Դոլինան և այլք։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծաղկեպսակներ են ուղարկել։