Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 13-15-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
Վալտոնենն այցելելու է որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ: Սա այս պաշտնում նրա առաջին այցն է Հարավային Կովկաս։
Այցի ընթացքում ԵԱՀԿ նախագահը կհանդիպի Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
