Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՍՊՈՐՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

5 մարզիկ ազատվել է պարտադիր զինծառայությունից

Blog Image

 

Կառավարության որոշմամբ 5 մարզիկ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հովհաննես Հարությունյան, Էմին Օհանյան, Կարեն Խատուև, Միքայել Ղանդիլյան և Արսեն Պետրոսով։

Հովհաննես Հարությունյանը ֆուտբոլիստ է, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ։

Էմին Օհանյանը շախմատիստ է։ 2023 թվականին նրան շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում:

Կարեն Խատուեւը, Միքայել Ղանդիլյանը, Արսեն Պետրոսովը ֆուտզալի Հայաստանի հավաքականի անդամներ են ու մասնակցելու են ֆուտզալի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին

Send