Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազամատակարարման վթարային դադարեցում Առինջում

Blog Image
Բեռնատար ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 22-ին՝ ժամը 10։30-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի 15-րդ և 17-րդ փողոցների, ինչպես նաև Պարույր Սևակ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
 
«Գազպրում Արմենիայից» հայտնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Send