Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Ամասիա-Հողմիկ ճանապարհին հայտնաբերվել են տրոտիլ, ինքնաձիգ և այլն․ մանրամասներ

Blog Image

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 9-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ամասիա-Հողմիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել։

Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 122 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և տրոտիլ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

ՆԳՆ ոստիկանություն

Send