Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն մշակում է պատժամիջոցներ, որոնք կարող են որոշ չինական բանկերի կտրել համաշխարհային ֆինանսական համակարգից

Blog Image

Միացյալ Նահանգները մշակում է պատժամիջոցներ, որոնք կարող են որոշ չինական բանկերի կտրել համաշխարհային ֆինանսական համակարգից, գրել են ԶԼՄ-ները։

Ամերիկյան իշխանությունները հույս ունեն ստիպել Պեկինին «դադարեցնել ռուսական ռազմական արդյունաբերությանն առևտրային աջակցությունը»։

Ըստ աղբյուրների՝ Պեկինի օգնությունը թույլ է տվել Մոսկվային վերականգնել իր ռազմաարդյունաբերական ներուժը, քանի որ Չինաստանը Ռուսաստանին միկրոչիպերի, ինքնաթիռների մասերի, մեքենաների և հաստոցների հիմնական մատակարարն է։

Չինական բանկերը հանդես են գալիս որպես Ռուսաստան առևտրային արտահանման հիմնական միջնորդներ, մշակում են վճարումները և վարկեր տրամադրում հաճախորդ ընկերություններին առևտրային գործողությունների համար։

Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցների կիրառում չինական կազմակերպությունների, բանկերի և ղեկավարների նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել են ռուսական զենքի համար սարքավորումների և բաղադրիչների մատակարարմանը։

Send