ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ «Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,- ավելի վաղ հայտնել էր կառավարությունը։