Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Երեխայի ոտքը խցանվել է ավտոբուսի դռան արանքում, մեքենան մի քանի մետր քարշ է տվել նրան․ ՌԴ (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքում երեխայի ոտքը խցանվել է ավտոբուսի դռան արանքում, և մեքենան տղային մի քանի մետր քարշ են տվել մայթեզրով, հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Երբ մի կին իր 5-ամյա երեխայի հետ փորձել է նստել ավտոբուս, վարորդը փակել է դուռը և տղային մի քանի մետր քարշ տվել ճանապարհի երկայնքով։ Մայրն ու որդին ավելի ուշ բժշկական օգնության են դիմել հիվանդանոցում։ Երեխան ստացել է կապտուկներ։ Բուժզննումից հետո տղային նշանակվել է ամբուլատոր բուժում։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, և հարուցվել է քրեական գործ՝ «Սպառողների անվտանգության և առողջության պահանջները չբավարարող ծառայությունների մատուցում» հոդվածով։

Դեպքի կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։

 

Send