Պակիստան-Աֆղանստան սահմանին զինված բախումներ են եղել։ Դրանց հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Թալիբանի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել է զոհերի մասին։ Նա ասել է, որ պակիստանյան ուժերը այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Աֆղանստանի տարածքին՝ Ղանդահար նահանգի Սպին Բոլդակ շրջանում՝ օգտագործելով թեթև և ծանր զենքեր։ Ի պատասխան՝ աֆղանական ուժերը հակագրոհ են սկսել։ Մարտերի ընթացքում զոհվել են «շատ պակիստանցի զինվորներ», զենքեր, տանկեր և թշնամու մի քանի ռազմական դիրքեր են վերցվել, գրել են ԶԼՄ-ները։
Պակիստանի հեռուստատեսությունը հայտնել է, որ բանակը կրակ է բացել ի պատասխան «աֆղան զինյալների կողմից հարձակումների»։ Ըստ տեղեկությունների՝ պակիստանյան ուժերին հաջողվել է ոչնչացնել թալիբների մի քանի դիրքեր և տանկային կայանք։
