Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Blog Image

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան Մանվել Խնձրցյանն (61 կգ) ու Արման Անդրեասյանը (70 կգ): Մանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, սակայն իրավունք կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնել, քանի որ իրեն հաղթած Զավուր Ուգուրը դուրս եկավ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արման Անդրեասյանը մրցեց Ճապոնիայից Յոշինոսուկե Աոյոգիի հետ ու զիջեց 7:0 հաշվով:

Անդրեասյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար: Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կկայանան սեպտեմբերի 14-ին։

Send