Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում, թիվ 71 հասցեի դիմաց, Սասունցի Դավթի հրապարակում բախվել են Երևանի բնակիչ 60-ամյա Հայկ Տ․-ի վարած «Գազել» մակնիշի ավտոաշտարակը և Տավուշի մարզի բնակիչ 67-ամյա Նաիրի Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Երանոսյանը և պարեկ Գուրգեն Ոսկանյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
