Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Արգավանդի խաչմերուկում, 25-ամյա վարորդը մեքենաների ջարդի հեղինակ է դարձել․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկի հարևանությամբ՝ Կենտրոնական փողոցի 4 հասցեի դիմաց, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Գնել Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել են «Mercedes S580» մակնիշի, «Jeep Renegade» մակնիշի և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել երկաթե դարպասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են մյուս վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2121»-ի վարորդ Գնել Ս․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։
 

Send