Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Երևան-Երասխ ճանապարհին, 43-ամյա վարորդը «Chevrolet Niva»-ով բախվել է հաստաբուն ծառին, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Էրիկ Ս․-ն իր վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Ստեփանյանը և Սարգիս Հակոբյանը։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send