Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կոշտային և ֆոն դեր Լայենին՝ աջակցության համար

Blog Image

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Հանդիպման ընթացքում  Փաշինյանը, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին և «TRIPP» նախագծի իրագործմանը։ Այս համատեքստում, ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման կարևոր հենասյուն։

Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատել են ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և կարևորել ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը»։

Send