Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ

«Գետամեջ» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Blog Image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016»» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գետամեջ) իրականացվող վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել բրոյլեր հավի թև սառեցված և բրոյլեր հավ ամբողջական սառեցված արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Հետազոտությամբ պարզվել է, բրոյլեր հավ ամբողջական սառեցված  արտադրատեսակը (արտադրված 23.08.2025թ, պիտանիության ժամկետը՝ 12 ամիս) համապատասխանում է Մաքսային Միության կանոնակարգով սահմանված պահանջներին,  իսկ բրոյլեր հավի թև սառեցված արտադրատեսակում (արտադրված 25.08.2025թ, պիտանիության ժամկետը՝ 6 ամիս)  եղել են անհամապատասխանություններ ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

ՍԱՏՄ

Send