ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ, հայտնել է ԱԳՆ-ն:
 Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը Պայմանագրի նպատակներին՝ ի նպաստ միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման:
 
Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Ֆլոյդը մտքեր են փոխանակել միջազգային գործընթացների շուրջ՝ կարևորելով շարունակական ջանքերը Կազմակերպության նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ։
 
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ներկայիս պայմաններում ընձեռվող հնարավորություններին:

