Նոյեմբերի 5-ին Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք ստանալը առանձնապես խոշոր չափերով)։
Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն հայտնել էր, որ այս դրվագը վերաբերում է 2019թ. հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա հարուցված գործին։
Այս գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելքը երկրից արգելվել է։
