Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՌԴ-ն աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերին, բայց սպասում է «Թրամփի ուղու» դետալացմանը

Blog Image

 ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «Սյունյաց Երկիր» թերթին, որտեղ խոսել է ռուս-հայկական հարաբերությունների և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին:

«Ռուսաստանի արտաքին քաղաքականության անփոփոխ հիմնական առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է: Մենք, բնականաբար, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այս տրանսպորտային նախագիծը»,- հարցազրույցում հայտարարել է ՌԴ դեսպանը։

Նա հավելել է՝ այդ գործընթացի շուրջ համապատասխան աշխատանքը նոր է սկսվում։

Send