Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սերգեյը 44-օրյա պատերազմի մասնակից էր. ո՞վ է Քոբուլեթիում ջրաhեղձ եղած երիտասարդը

Blog Image

Այսօր տեղեկացանք, որ Քոբուլեթիում ողբերգական դեպք է տեղի ունեցել. հայ երիտասարդ է ջրահեղձ եղել։ 

24-ամյա Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ MediaHub-ի հետ զրույցում  Գառնիի համայնքային ծառայության մշակույթի գլխավոր մասնագետ Վարդան Մարտիրոսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Սերգեյը 44-օրյա պատերազմի մասնակից է:

«Շատ լավ տղա էր, ոչ մի վատ բան չենք լսել իր մասին, բոլորս մեծ ցավ ենք ապրում կատարվածի համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ջրահեղձ եղած երիտասարդը միջին կարգի ապրող ընտանիքից է եղել, իրենց աշխատանքով ապրող մարդիկ են։ Ունի մեկ եղբայր:

Մեր տեղեկություններով՝ տղան՝ Սերգեյ Հակոբյանը, իր նշանածի և իր ընտանիքի հետ է մեկնել հանգստի։ Պլանավորել էին այնպես, որ նշանածի ծննդյան օրը լինեին այնտեղ։

Երիտասարդի մարմինը դուրս է բերվել ծովից, վաղը տեղի է ունենալու նրա հոգեհանգստի արարողությունը։

Էմմա Մարտիրոսյան

Send