Ըմբիշ Սլավիկ Գալստյանն (67 կգ) 9:3 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Գարիկ Սնջոյանին և անցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ։
Նրա հաջորդ մրցակիցը Եվրոպայի եռակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հասրաթ Ջաֆարովն է։
