Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Համայնքային ոստիկանները սուրենավանցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերել

Blog Image

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սուրենավան գյուղի 39-ամյա բնակչի հողամասում կանեփի բույսեր կան։

Հոկտեմբերի 24-ին Սուրենավան մեկնած համայնքային ոստիկանները նշված հողամասի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի կտրած թուփ՝ մոտ 910 գրամ քաշով:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

ՆԳՆ ոստիկանություն

Send