Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 14 հազար 609 մարդ՝ 1007–ով պակաս, քան նախորդ տարվա այս ժամանակահատվածում, Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել:
Մահացել է 13 հազար 12 մարդ․ 58–ով պակաս, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:
Բնակչության բնական հավելաճը կազմել է 1597 մարդ: Առաջին կիսամյակում նվազել է մեռելածինների թիվը: Մահացած ծնվածների թիվը կազմել է 197։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 229-ն է եղել:
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 6388 ամուսնություն։ Սա 15.3 տոկոսով քիչ է 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ամուսնալուծությունների թիվն ավելացել է․ գրանցվել է 2352 ամուսնալուծություն։ Նախորդ տարի հունվար-հունիսին թիվը կազմել է 2220: