Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Blog Image

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 43/2) իրականացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝
պատերի մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, եղել են մրոտ, ոչ նորոգ վիճակում, որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, քերծվածքներ, ճաքեր, ինչի պատճառով հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,

առաստաղը եղել է ոչ նորոգ, մրոտ, առկա են եղել կեղտի կուտակումներ, մասնիկների թափվելու վտանգ,

դուռը պատրաստված չի եղել չներծծվող նյութերից,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները, աշխատանքային սեղանները, 

մսի մասնատման համար նախատեսված կոճղը գտնվել են ոչ նորոգ վիճակում,

չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ և ձեռքերի չորացման համար հիգիենիկ սարքեր,

չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

ՍԱՏՄ

Send