Չինաստան հատուկ վարչական շրջան Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 55-ի, հայտնել են տեղի ԶԼՄ-ները։
Հրդեհը դարձել է քաղաքի պատմության մեջ ամենամահացու հրդեհը։ Վիրավորվել է մոտ 100 մարդ, առնվազն 279 մարդ անհետ կորած է համարվել։
Հոնկոնգի իշխանությունները հրդեհի արագ տարածումն անվանել են «անսովոր» և խոստացել են քրեական հետաքննություն։
