Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացին․ ՌԴ փոխվարչապետ

Blog Image

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հռչակագիրը վերջ է դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմին և հարթել տարածաշրջանում խաղաղության ճանապարհը:

«9-րդ կետն ուղղակիորեն նախատեսում է այս երկրների միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և կանոնավոր տնտեսական հարաբերությունների հաստատման հարցի կարգավորման անհրաժեշտությունը»,- նշել է փոխվարչապետը։

Անդրադառնալով  «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը 99 տարի ժամկետով ԱՄՆ-ին փոխանցելուն՝ նա ասել է, որ մտավախություն կա, որ արտատարածաշրջանային ներկայացուցիչների  ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այդ տարածաշրջանում։

Send