Ինչպես ինքն է որակում՝ վերջին շրջանում մեմերի առիթ դարձած ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը արդեն հասցրել է ներկայացնել իր 2024 թվականի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք՝ ունի 4 անշարժ գույք, որից երկուսը հողամաս, երկուսն էլ բնակարան։
Մեկ հողամաս, մեկ բնակարան էլ լրագրողներից դժգոհ, առանձնահատուկ միմիկայով ԶԼՄ ներկայացուցիչների հետ շփվող կին նախարարը ձեռք է բերել 2015 թվականին, մյուս տունն ու բնակարանը՝ 2023-ին։
Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքը պահպանվել է։
Գալյանը տրրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 2 մլն 800 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 6 մլն 500 հազար դրամ։
Գալյանի բանկային ավանդների թիվը հաշվետու տարվա սկզբում կազմել է 6 մլն դրամ, սակայն տարվա վերջում նվազել է, հասնելով 4 մլն 312 հազար դրամի։
Բանկային հաշիվներից երկուսի մնացորդը 0 դրամից դարձել է 5400 դրամ, մյուսը՝ 546 հազար 900 դրամ։
Որպես կանխիկ դրամ Գալյանը հայտարարագրել է 2 մլն 700 հազար դրամ և 5 հազար դոլար։
Լրագրողներին էթիկայի դասեր տվող նախարարի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 33 մլն 836 հազար 670 դրամ՝ 25 մլն-ը Դատախազությունից ստացված աշխատավարձն է, 3 մլն-ը՝ արդարադատության նախարարությունից, ևս 1 մլն դրամ նա ստացել է ամուսնուց, իսկ 2 մլն 497 հազար դրամ էլ ՊԵԿ-ից: Եվս 1 մլն և 716 հազար դրամ նա ստացել է, համապատասխանաբար, Արդարադատության ակադեմիայից և ԱԿԲԱ բանկից։
Նշենք, որ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Սրբուհի Գալյանի վարկերի մայր գումարը կազմել է 33 մլն դրամ։
Էմմա Մարտիրոսյան