Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելը ներխուժել է Լիբանան, uպանված կա (լուսանկար, տեսանյութ)

Blog Image

Իսրայելական ուժերը հարձակում են իրականացրել հարավային Լիբանանում:

Դրա հետևանքով սպանվել է մունիցիպալ աշխատակցի: Իսրայելական ուժերը մուտք են գործել Լիբանանի տարածք՝ օգտագործելով ռազմական մեքենաներ և կվադրոցիկլներ, և խորացել են սահմանային Բլիդա քաղաքի խորքը։

Զորքերը գրոհել են մունիցիպալ շենքը, որտեղ այդ պահին եղել է մի աշխատակից։ 

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը միջադեպը անվանել է «լիբանանյան պետության ինստիտուտների և ինքնիշխանության վրա հստակ հարձակում», իսկ նախագահ Ջոզեֆ Աունը հրամայել է բանակի հրամանատարին հակազդել երկրի հարավում Իսրայելի ցանկացած ներթափանցման։

Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են գործողությունը՝ նշելով, որ դրա նպատակն է ոչնչացնել «Հըզբոլլահ» խմբավորման ենթակառուցվածքները։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ զինվորները կրակ են բացել «անմիջական սպառնալիք» հայտնաբերելուց հետո։ Դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է։

 

Send