Ռուսական «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունը մտադիր է վաճառել իր արտասահմանյան ակտիվներն իր դեմ պատժամիջոցների կիրառումից հետո։
Հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր ԼՈՒԿՕՅԼ-ի դեմ սահմանափակումների մասին։
Ակտիվների վաճառքն իրականացվում է OFAC-ի [ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակ, որը կիրառել է պատժամիջոցները] գործունեության դադարեցման լիցենզիայի համաձայն։ Անհրաժեշտության դեպքում ընկերությունը նախատեսում է դիմել լիցենզիայի երկարաձգման համար՝ իր արտասահմանյան ակտիվների անխափան գործունեությունն ապահովելու համար։
Ընկերությունը հավելել է, որ դիմումների վերանայումն արդեն սկսվել է։
