Այսօր՝ նոյմեբերի 11-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով այն կայանել էր Սիսակյան փողոցի 22 շենքի բակում, աշխատանքի մեկնելիս նկատել է, որ ավտոմեքենայի 4 անվադողերն իրենց անվահեծերով գողացել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պազվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի և օրավարձով էր վերցվել, տուժողին էլ պատճառվել է մոտ 1500 ԱՄՆ դոլարի վնաս:
