Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հրդեհ Երևանի 131 հիմնական դպրոցում, երեխաները տարհանվել են. ի՞նչ է հայտնի

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր Երևանի Պեյո Յավորովի անվան համար թիվ 131 հիմնական դպրոցում հրդեհ է բռնկվել, դասապրոցեսը դադարեցվել է, երեխաները՝ տարհանվել: Նշենք, որ դպրոցն ունի 1300 աշակերտ:

MediaHub-ի հետ զրույցում դպրոցի ուսուցիչներից մեկը նշեց, որ հրդեհը բռնկվել է դպրոցի մասնաշենքերից մեկի չորրորդ հարկում: Նա նշեց, որ ամենը կարգավորվել է շատ արագ, մինչ հրշեջների ժամանելը երեխաները տարհանվել են, որևէ խուճապ չի եղել:

«Երեխաները շատ արագ տարհանվել են, նրանց ոչ մի վտանգ չի սպառնում: Կարճ միացում է եղել: Այս պահին երեխաները դպրոցի բակում են՝ ուսուցիչների հետ միասին, սպասում են, որ ծնողները գան իրենց հետևից, դասապրոցեսը կշարունակվի իր հունով վաղը»,- ասաց մեր զրուցակիցը:

ՆԳՆ-ից էլ հայտնեցին, որ թեթև ծուխ է եղել, փրկարարները երբ հասել են՝ արդեն ամենը մարված է եղել, նրանք ուսումնասիրել են տարածքը, իսկ երեխաները տարհանվել են:

Մարիաննա Արամյան

Send