Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կա 18 տուժած․ ՆԳՆ

Blog Image

Նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
 
Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։
 
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Send