ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցում է Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների կամավոր մասնակից, ՀՅԴ անդամ Մխիթար Մարգարյանի ողբերգական մահվան կապակցությամբ․
«Խորը վշտով գուժում ենք հավատավոր դաշնակցական, Արցախյան Քառօրյա և Քառասունչորսօրյա պատերազմների կամավոր մասնակից, ՀՅԴ անդամ ընկեր Մխիթար Մարգարյանի ողբերգական մահը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցում է ընկերոջ ընտանիքին, հարազատներին, ընկերներին»։

