Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում․ Վրաստանի նախագահ

Blog Image

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։ Համաձայնագիրը որակապես նոր մակարդակի կբարձրացնի Հարավային Կովկասում դրական զարգացման դինամիկան և տարածաշրջանի գրավչությունը»,- նշել է Կավելաշվիլին։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը և «պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործընթացում»։

Send