ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տարված է չբացահայտված թռչող օբյեկտներով (ՉԹՕ), այս մասին նա հայտարարել է «Ruthless Podcast»-ում։
«Իրականում ի՞նչ է կատարվում... Ես դեռ չեմ հասկացել, բայց մենք այստեղ ենք ընդամենը վեց ամիս, և շատ զբաղված ենք եղել», - նշել է Վենսը։
Վենսը նաև կիսվել է խորհրդարանական արձակուրդի իր ծրագրերով: «Ես այս ամբողջ ՉԹՕ-ի գործով զբաղվում եմ անցյալ տարվանից», - ասել է նա։
Ամերիկացի փոխնախագահը ժպիտով է խոսել այս հոբբիի մասին։