Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ, բախվել են «ՎԱԶ 2107» ու հողով բարձված «Կամազ»․ «Շամշյան»

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Ս․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Վահե Զ․-ի վարած «Կամազ» մակնիշի հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ հողը՝ թափվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


 

Send