Տանզանիայի Բաբատի քաղաքում ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է մեղուների հանկարծակի հարձակման պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել նախամրցաշրջանային միջազգային մրցաշարի երկրորդ կեսին՝ «ԺԿՈՒ» և «Աբուջա» ակումբների միջև խաղի ժամանակ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես 1:1 հաշվի ժամանակ խաղացողները հանկարծակի սկսել են ընկնել խոտածածկի վրա, նաև մրցավարները, գնդակը սպասարկող տղաները և օպերատորները: Որոշ պահեստայիններ փորձել են թաքնվել նստարանների տակ: Որոշ ժամանակ անց խաղը վերսկսվել է: Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Կադրերն այստեղ