Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սկսվել

Blog Image

Հոկտեմբերին Երկրի վրա գրանցվել է երրորդ մագնիսական փոթորիկը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մասնագետները նշել են, որ ազդեցությունը գնահատվում է որպես չափավոր, ուստի ուժեղ գեոմագնիսական տատանումներ չեն սպասվում, սակայն թույլ փոթորիկը գործնականում անխուսափելի էր։ Գիտնականները գնահատում են, որ գեոմագնիսական պայմանները կվերադառնան նորմալ վիճակի հոկտեմբերի 20-ի կեսօրին։ Դրանից հետո սպասվում է մոտ մեկ շաբաթ տևողությամբ հանգիստ շրջան։

Ամսվա սկզբից մագնիսական փոթորիկներ գրանցվել են երկու անգամ՝ հոկտեմբերի 1-ից 3-ը և հոկտեմբերի 12-ը։

Արեգակնային ակտիվության աճի ժամանակահատվածներում բժշկական մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել օրվա ռեժիմը, խուսափել գերծանրաբեռնվածությունից և բավարար հանգիստ ստանալ։

Send