Ամերիկյան Պենտագոնն այժմ պաշտոնապես «Պատերազմի նախարարություն» է կոչվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն անձամբ շենքին կպցրել է նոր 27 կիլոգրամանոց հուշատախտակը։ Նախորդը շենքի ֆասադին է եղել ավելի քան 70 տարի։
ԱՄՆ Պաշտպանության նախարարության անվանափոխության վրա ընդհանուր առմամբ կծախսվի մոտ 2 միլիարդ դոլար։ Այս գումարի մոտ կեսը կուղղվի ամբողջ աշխարհում ցուցանակների, կրծքանշանների և ձևաթղթերի փոխարինմանը։ Ամենամեծ ծախսերից մեկը կլինի Պենտագոնի թվային ենթակառուցվածքների վերափոխումը՝ կայքերի, ծրագրային ապահովման և ներքին համակարգերի թարմացում։
