Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար-հրդեհ Վաղարաշապատ-Աշտարակ ճանապարհին, բախվել են «Toyota» և «Opel», 1 մարդ մաhացել է, 3-ը՝ վիրավnրվել. Shamshyan

Blog Image

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Աբրահամ Զ.-ի վարած «Toyota» մակնիշի և դեռևս անձը չպարզված վարորդի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել, իսկ Աբրահամ Զ.-ն, վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Հակոբ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, նույն ավտոմեքենայի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Լյովա Մ.-ն մարմնական վնասվածքներով ընդունվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
  
Հրշեջ-փրկարարները մարել են «Opel»-ում առաջացած հրդեհը, որից հետո այնտեղ հայտնաբերել են մոխրացած դի, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրի: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send