Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն կվերանայի իր զորքերի թիվը Եվրոպայում

Blog Image

ԱՄՆ-ն վերանայում է ամերիկյան զորքերի դիրքը գլոբալ մասշտաբով, ինչը կազդի նաև նրանց տեղակայման վրա եվրոպական տարածաշրջանում, ամերիկյան ուժերի ներկայությունը Եվրոպայում կնվազի, հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեւկուրը։

Ուրբաթ օրը Պևկուրը, Լատվիայի և Լիտվայի իր գործընկերների հետ միասին, հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ. կողմերը քննարկել են տրանսատլանտյան կապերի ամրապնդմանն ուղղված համագործակցությունը։

«Ինչ վերաբերում է ամերիկյան զորքերի դիրքորոշմանը գլոբալ մասշտաբով, այն ներկայումս վերանայվում է... Սա արվում է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի և ՆԱՏՕ-ի շտաբի հետ համատեղ: Ավելի ճշգրիտ թվեր կարող են հայտնի դառնալ աշնանը», - ասել է Պեւկուրը ERR-ին տված հարցազրույցում։

Send