Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Սևանի համայնքային ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք են հայտնաբերել․ մանրամասներ

Blog Image

 

Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի հերթական արդյունքը գրանցվեց սեպտեմբերի 22-ին:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել պանթեոնի մուտքի մոտ։

Մեկնած իրավապահները Սևանի քաղաքային պանթեոնի մուտքի մոտ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահեստատուփ, 120 փամփուշտ և այլ զինամթերք։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

ՆԳՆ ոստիկանություն

Send