Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Անդրադարձ է կատարվել ապագա համագործակցության հնարավորություններին

Blog Image

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է․

«Սեպտեմբերի 10-ին ընդունել եմ ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Էդգար Զաքարյանը, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։

Ողջունելով հյուրին՝ կարևորել եմ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական ոլորտում ձևավորված սերտ գործընկերության զարգացումը։

Նշել եմ, որ Հայաստանը հետաքրքրված է բարձր որակի և մրցունակ գներով իրանական հեղուկ գազով, որը կարող է դառնալ երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հիմք՝ միաժամանակ նպաստելով երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել ապագա համագործակցության հնարավորություններին, որոնք ընդգրկում են՝ նավթի և նավթամթերքների առևտրի ընդլայնումը, հեղուկ և բնական գազի մատակարարման ենթակառուցվածքների զարգացումը, համատեղ ներդրումները էներգետիկայի ոլորտում, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցների («Հյուսիս-Հարավ», «Խաղաղության խաչմերուկ») արդյունավետ օգտագործումը»։
 

Send