Հայաստանի Աբովյան քաղաքում ավարտվել է մարդասիրական նախաձեռնության հերթական փուլը, որը իրականացվում է «Եվրասիա»-ի և Ռուսական Մարդասիրական Առաքելության համատեղ ջանքերով՝ #ՌուսաստաննՁեզՀետ նախագծի շրջանակում։ Չորս օր շարունակ կամավորները աջակցություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։ Ընդհանուր առմամբ, օգնություն է ստացել շուրջ 800 ընտանիք, որոնք հայտնվել են բարդ սոցիալական իրավիճակում։
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաներ ունեցող ընտանիքներին․ 150 ընտանիք ստացել է մանկական հատուկ փաթեթներ, որոնք ներառում են սնունդ, հիգիենայի պարագաներ և անհրաժեշտ ամեն ինչ՝ փոքրիկների խնամքի համար։ Այս հավաքածուները կազմվել են՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները՝ ապահովելով երեխաների հարմարավետությունն ու անվտանգությունը։
Աբովյանի ակցիան շարունակությունն է օգոստոսից մեկնարկած լայնածավալ աշխատանքի։ Մինչ այդ, նմանատիպ աջակցություն արդեն տրամադրվել էր Մասիսի համայնքում և Գյումրի քաղաքում։ Ընդհանուր առմամբ, նախագծի ողջ ընթացքում աջակցություն է ստացել ավելի քան 3300 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրն անցել է ծանր փորձությունների միջով։ Շատերի համար այս օգնությունը ոչ միայն նյութական աջակցություն է, այլև համերաշխության և հոգատարության նշան։
«Այս փաթեթները միայն սնունդ կամ առաջին անհրաժեշտության պարագաներ չեն։ Դրանք մարդկանց հիշեցում են, որ իրենք մենակ չեն, որ կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել ու աջակցել», — նշում են տեղում աշխատող կամավորները։
Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել՝ շնորհիվ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցության և տեղական իշխանությունների ակտիվ մասնակցության, որոնք ապահովում են կազմակերպչական գործընթացները, փոխգործակցությունը համայնքների հետ և օգնության հասցեագրումը։
АНО «Евразия» продолжает гуманитарную работу: помощь получили 800 карабахских семей в в Абовяне
В армянском городе Абовян завершился очередной этап гуманитарной инициативы, реализуемой АНО «Евразия» совместно с Русской Гуманитарной Миссией в рамках проекта #РоссияСВами. В течение четырёх дней волонтёры оказывали помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха. Всего поддержку получили около 800 семей, оказавшихся в трудной жизненной ситуации.
Особое внимание было уделено семьям с детьми: 150 таких домохозяйств получили специализированные детские комплекты, включающие продукты питания, средства гигиены и необходимые принадлежности для ухода за малышами. Эти наборы были сформированы с учётом возрастных потребностей и обеспечивают базовые условия для комфорта и безопасности детей.
Акция в Абовяне стала логичным продолжением масштабной работы, начатой в августе. Ранее аналогичная помощь была оказана жителям общины Масис и города Гюмри. Таким образом, общее число семей, получивших поддержку в рамках проекта, превысило 3300. Каждая из них столкнулась с серьёзными испытаниями, и для многих гуманитарная помощь стала не просто материальной поддержкой, а символом солидарности и участия.
«Эти наборы — это не только еда и предметы первой необходимости. Это напоминание людям, что они не одни, что рядом есть те, кто готов помочь и поддержать», — делятся впечатлениями волонтёры, работающие на местах.
Реализация проекта стала возможной благодаря поддержке Россотрудничества и активному участию местных властей, которые обеспечивают логистику, координацию и взаимодействие с общинами.