Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։
Քննարկել են քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության տարբեր ասպեկտներ, նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, գրել են ԶԼՄ-ները։
Կողմերը մտքեր են փոխանակել Աստրախանում կայացած միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի վերաբերյալ և «բարձր են գնահատել դրա արդյունքները»։