Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հարություն Հակոբկոխյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

Blog Image

Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հակոբկոխյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Նա բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի որդին է և նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը:

 

Հարություն Հակոբկոխյանը եզրափակիչում մենամարտեց Ռուսաստանը ներկայացնող Իզնովր Զայպուլաեւի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:

Լեգենդար Իսրայել Հակոբկոխյանը՝ որդու անձնական մարզիչն է: Եզրափակիչ մենամարտում մարտավկան էր ևամբողջ ընթացքում խորհուրդներով աջակցում էր: Աշխարհի չեմպիոնը որդու յուրաքանչյուր գրոհ, հակագրոհ բուռն էմոցիաներով էր արձագանքում եւ ջերմ խոսքերով քաջալերում նպատակին հասած հարվածնքերից հետո:

 
 

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորած հավաքականի Եվրոպայի չեմպիոնի կոչում է նվաճել նաեւ 63,5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը:

 

Կանանց հավաքականի ոսկե մեդալակիր է դարձել 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Send