Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Այգու զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ

Blog Image

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 54-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց, իսկ Վանաձոր քաղաքում գտնվող տան այգում կանեփ է աճեցնում։

Քրեական ոստիկանները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե և այգու տեսանելի հատվածներում նկատել են կանեփի թփեր։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ։

Հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Send