Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

«Խաղաղության համաձայնագրից» ի՞նչ օգուտ են ստանում Թուրքիան, Ադրբեջանն ու Փաշինյանը, և ի՞նչ է ստանում Հայաստանը

Blog Image

ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանը կարող է ստանալ մի խաղաքարտ, որը «օգտակար է»  լինելու միայն ընտրությունների ժամանակ։ Խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր ստորագրվելիք «խաղաղության համաձայնագրի» մասին է, եթե իհարկե ստորագրվի։ 

Իսկ ստորագրումը արդեն իսկ շատ հավանական է, քանի որ Ադրբեջանը հասել է իր բոլոր պահանջների բավարարմանը, մնացածն էլ հաջորդելու են արդեն «խաղաղության» հաստատմանը։

Ու ի՞նչ են ստանում այս փուլում կողմերից յուրաքանչյուրը։

Ադրբեջանը ստացել է Արցախը ու ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնական հավաստում, որ այդ հարցն այլևս փակված է։ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները մասամբ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ ու հետ վերադարձի մասին որևէ խոսք չկա օրակարգում։ Ադրբեջանը հասել է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը կարողացել է իր հետ բանակցություններում պաշտոնական Երևանին թողնել մենակ։ Պաշտոնական Բաքում արդեն ստացել է ոչ միայն «Զանգեզուրի միջանցքը», այլև այդ տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկումից հրաժարման պատրաստակամությունը։ Ադրբեջանը սրելով հարաբերությունները Ռուսաստանի հետ ոչ միայն զրկել է Հայաստանին օգտվելու հնարավորությունից, այլև Նիկոլ Փաշինյանին տեղավորել է թուրք-ադրբեջանական շահերի տիրույթում։  Բաքուն ստացել է ՀՀ-ում պահվող բոլոր ադրբեջանցիներին, այդ թվում մարդասպաններին, իսկ ինքը իր բանտերում որպես պատանդ պահում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ու հայ ռազմագերիներին

Իսկ «Խաղաղության» հաստատումից հետո Նիկոլ Փաշինյանը կփոխի ՀՀ Սահմանադրությունը ու կնպաստի 300 հազար ադրբեջանցիների բնակեցմանը Հայաստանում։ 

Թուրքիան ստացել է նույն «Զանգեզուրի միջանցքը» ու Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ նպաստելու «Մեծ Թուրանի» գաղափարախոսության իրագործմանը (այդ մասին Փաշինյանը գրեթե բառացի հայտարարեց Ստամբուլում)։ Թուրքիան հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ դրեց ու ուրացավ Հայոց ցեղասպանությունը։ Էրդողանը Հայաստանը տնտեսական անեքսիայի ենթարկելու ու ՌԴ  զորքերը Փաշինյանի ձեռքով հանելու հնարավորություն ստացավ, միևնույն ժամանակ հույս, որ կզբաղեցնի տարածաշրջանում այն դերը, որն ուներ Ռուսաստանը։

Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ստանում «խաղաղության համաձայնագիրը» շահարկելով վերարտադրվել, միաժամանակ ունենալով Էրդողանի երաշխավորությունը։

Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը... երևի միայն ռիսկերի նվազեցում։

Կարեն Կարապետյան

Send